Գլխավոր Լուրեր Դատարանի նախկին նախագահը պահանջում է ամսական 712,379 դրամ կենսաթոշակ

Դատարանի նախկին նախագահը պահանջում է ամսական 712,379 դրամ կենսաթոշակ

1
0

Hetq.am-ը գրում է.

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի արդեն նախկին նախագահ Անատոլի Մաթևոսյանն ընդդեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործով դատական քննությունը թևակոխել է վերաքննիչ փուլ: Նախարարությունը դժգոհ է դատարանի կայացրած վճռից, որով բավարարվել է նախկին դատավորի հայցադիմումն ամբողջությամբ:

Անատոլի Մաթևոսյանը դեռևս 2018թ. օգոստոսին հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության: Դատավորը պահանջում էր կենսաթոշակի վերահաշվարկ՝ սկսած 2018 թվականի ապրիլի 16-ից: Հիմքը նշել է, որպես դատարանի նախագահ պաշտորնավարման վերջին` 2018 թվականի ապրիլ ամսվա աշխատավարձի դրույքաչափը, որը ներառում է պաշտոնային դրույքաչափ և հավելավճար նախագահության համար:

Ըստ հայցադիմումի՝ Անատոլի Մաթևոսյանը 2009թ. ապրիլի 08-ից մինչև 2018թ. ապրիլի 16-ը զբաղեցրել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավարի 11.06.2018թ. տեղեկանքի համաձայն` Անատոլի Մաթևոսյանի ամսական եկամուտը 2017թ. մայիս ամսից մինչև 2018թ. ապրիլ ամիսը ներառյալ կազմել է 1 մլն 439 հազար 151 դրամ, որը ձևավորվել է հետևյալի արդյունքում. պաշտոնային դրույքաչափ` 760 հազար 610 դրամ, հավելավճար նախագահության համար` 154 հազար 214 դրամ, ինչպես նաև ընդհանուր հավելավճար ստաժի համար` 524 հազար 327 դրամ:

Անատոլի Մաթևոսյանի լիազորությունները համարվել են դադարած 16.04.2018թ.` պաշտոնավարման 65 տարին լրանալու հիմքով: Նախկին դատավորը դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` կենսաթոշակ նշանակելու և վճարելու խնդրանքով, որի արդյունքում նշանակվել է կենսաթոշակ` 567 հազար 506 դրամ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում