Գլխավոր Իրավական Դատավոր Հեբոյանի գործով արտագնա նիստը սկսվեց

Դատավոր Հեբոյանի գործով արտագնա նիստը սկսվեց

2
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր  Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ մեկնարկեց Կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական նիստը։ Հիշեցնենք, որ արտագնա նիստ անցկացնելու որոշում կայացրել էր Կոտայքի մարզի դատարան գործուղված դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։

Նիստի մեկնարկին ամբաստանյալ Հեբոյանի պաշտպանները հայտարարեցին, որ իրենց պաշտպանյալը չի ցանկանում, որ իրեն տեսանկարահանեն։ Դատավորը թույլատրեց լրատվամիջոցներին տեսանկարահանել դատական պրոցեսը, սակայն  առանց պաշտպանական կողմին  նկարահանելու: