Ուրբաթ , 21 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Դատավոր Հեբոյանին բռնությամբ են տեղափոխել դատարան. Armtimes.com

    Դատավոր Հեբոյանին բռնությամբ են տեղափոխել դատարան. Armtimes.com

    Դատավոր Հեբոյանին բռնությամբ են տեղափոխել դատարան. Armtimes.com
    Հունիս 13, 2019 16:52 Իրավական, Լուրեր A+ / A-

    Araratnews.am-ը գրել էր դատավոր Գագիկ Հեբոյանի դատական նիստի մասին: Armtimes.com-ը գրում է, որ նիստի ընթացքում Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին: Պաշտպանական կողմը, մասնավորապես, կասկածի տակ դրեց մայիսի 27-ին Գագիկ Հեբոյանի խափանման միջոց կալանավորումը հիմնավոր լինելու-չլինելու գործով կայացրած որոշման իրավաչափությունը: Մասնավորապես, Նադիրյանը տեղեկացրեց, որ դատարանը միջոցներ չի ձեռնարկել՝ պաշտպանական կողմին պատշաճ ծանուցելու վերաբերյալ, իսկ Հեբոյանին այդ օրը դատարան են բերել բռնի ուժով:

    «Իմ պաշտպանյալ Գագիկ Հեբոյանի կալանքի ժամկետը լրանալու օրը՝ մայիսի 27-ին, Դատական տեղեկատվական համակարգում սույն քրեական գործը ձեր վարույթ ընդունելու մասին որեւէ տեղեկատվություն չի եղել եւ մինչեւ ժամը 13:00-ն ինձ ծանուցում ուղարկված չի եղել, այդ պայմաններում իմ պաշտպանյալի նկատմամբ ընտրած խափաման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ կազմածս միջնորդությունը դատարանին ներկայացնելու հնարավորություն չեմ ունեցել: Հաշվի առնելով այդ հանգամանքը եւ այն, որ քրեական գործը վարույթ ընդունած դատավորին իմեպարտիվ կերպով պարտավորեցնում է մինչեւ գործը դատական քննության նախապատրաստելը ընդունվող որոշումներից որեւէ մեկը հետազոտել գործի նյութերը, ինչը մի քանի ժամվա ընթացքում իրականացնելը թեկուզեւ զուտ ֆիզիկապես անհնար էր, ես միանգամայն համարեցի, որ եթե անգամ քրեական գործը այդ օրը՝ մայիս 27-ին, ընդունվի վարույթ, վերջինս նույն օրը առանց նյութերը հետազոտելու, առանց պաշտպանայլիս ու իր պաշտպաններին նախապես ծանուցելու չի քննարկի նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը: Այդ առոմով հանգիստ լինելով՝ ժամը 15:00-ի սահմաններում անջատել եմ իմ բջջային հեռախոսը՝ այլ գործերով ծանրաբեռված լինելու պատճառով: Ժամը 19:00-ի սահմաններում հեռախոսս միացնելուց հետո կապվեցի տուն եւ միայն այդ ժամանակ մայրիկիցս տեղեկացա, որ մեր տուն են եկել ինչ-որ երկու հոգի եւ նրա ստորագրությամբ հանձնել գրավոր ծանուցում Գագիկ Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի դատական քննությունը նույն օրը ժամը 16:00-ին նշանակված լինելու մասին, ինչից բնականաբար անակնկալի եկա եւ եկա դատարան, որտեղ, սակայն, տեղեկացա, որ դատական նիստն արդեն ավարտվել է, իսկ պաշտպանյալիս տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ: Այնուհետեւ գնացի «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ Գագիկ Հեբոյանին տեսա հերթապահ մասում՝ ցնցումների մեջ պառկած վիճակում, վերջինիս ինքնազգացողությունը շատ վատ էր, արյան ճնշումը՝ 70/50, նա ամբողջ մարմնով դողում էր, բողոքում գլխապտույտից, սրտխառնոցից, սրտի շրջանում ունեցած ծակոցներից: Իսկ նրա երկու ձեռքերին նախաբազուկների ստորին երկրորդական հատվածներում առկա էին մարմնական վնասվածքներ՝ բազմաթիվ այտուցների, արյունազեղումների եւ քերծվածքների տեսքով: Այդ ժամանակ Գագիկ Հեբոյանից տեղեկացա, որ այդ օրը ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության ուղեկցող գումարտակի ոստիկանները ապօրինի, իր կամքին հակառակ, իր նկատմամբ բռնություն գործադրելով եւ վերը նշված մարմնական վասվածքները պատճառելով՝ իրեն տեղափոխել են դատարան, որտեղ դուք թույլ չեք տվել իրեն օգտվել իր դատավարական իրավունքից եւ չմասնակցել դատական նիստին: Ավելին՝ իր պաշտպանյալների բացակայությամբ քննարկել եք իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը եւ որոշում կայացրել կալանավորումն անփոփոխ թողնելու մասին»,- հայտարարեց Նադիրյանը:

    Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

     


    Նման թեմաներ

    scroll to top