Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » Դատավոր Մեսրոպ Մակյանը ցավակցել է Միայնակ Գայլի հարազատներին

    Դատավոր Մեսրոպ Մակյանը ցավակցել է Միայնակ Գայլի հարազատներին

    Դատավոր Մեսրոպ Մակյանը ցավակցել է Միայնակ Գայլի հարազատներին
    Հոկտեմբեր 10, 2018 12:51 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական հերթական նիստը: Այս անգամ անազատության մեջ գտնվող «Ծռերին» դահլիճում նստածները ծափերով չողջունեցին. «Սասնա ծռերի» անդամներն իրենք էլ շատ հուզված էին իրենց ընկերոջ՝ Միայնակ Գայլի մահվան լուրից։

    Արայիկ Խանդոյանի մահվան կապակցությամբ նիստը սկսվելուց անմիջապես հետո իր ցավակցությունը հայտնեց նաեւ դատավոր Մեսրոպ Մակյանը։ Ապա նիստը հետաձգվեց մինչեւ ժամը 15.00-ը՝ գործով անցնող մյուս ամբաստանյալների՝ դատական նիստին չներկայանալու պատճառով։

    Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը եւս այս գործով խմբի անդամ էր։ Նրա խափանման միջոցը փոխվեց 2018 թ․ օգոստոսի 17-ին՝ թավշյա հեղափոխությունից 3 ամիս անց նա ազատ արձակվեց։

    Խանդոյանն ուներ առողջական խնդիրներ, երեկ ուշ գիշերին նա հանկարծամահ է եղել:

    Նման թեմաներ

    scroll to top