Գլխավոր Լուրեր Դատավորի աշխատասենյակում խուզարկություն եղել է. ՀՔԾ-ն մանրամասներ է հայտնում

Դատավորի աշխատասենյակում խուզարկություն եղել է. ՀՔԾ-ն մանրամասներ է հայտնում

4
0

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում տեղի ունեցած խուզարկությունն իրականացվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հարցին, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, ՀՔԾ խոսնակը չմեկնաբանեց: «Այս պահին կարող եմ միայն ասել այն, որ ՀՔԾ-ում քննվող քրգործի շրջանակներում տեղի է ունեցել խուզարկություն: Այլ մանրամասներ կհաղորդենք առաջիկայում»,- ասաց Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած և քրեական գործը ՍԴ ուղարկած դատավորն է: