Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Բլոգ » Դատավորն արձագանքում է Գագիկ Հարությունյանի հրաժարականին

    Դատավորն արձագանքում է Գագիկ Հարությունյանի հրաժարականին

    Դատավորն արձագանքում է Գագիկ Հարությունյանի հրաժարականին
    Մայիս 24, 2019 15:48 Բլոգ, Լուրեր A+ / A-

    Դատավոր Կարինե Պետրոսյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Շուրջ 10 ամիսների պայքարը հասավ իր տրամաբանական ավարտին:  Ամիսներ շարունակ թե դատական հայցերով, թե հրապարակումներով բարձրաձայնել ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը նախագահում է անձ, որը պաշտոնավարում է ՀՀ Սահմանադրության խախտմամբ, և որի լիազորությունները պետք է դադարեին տարիքը լրանալու կապակցությամբ:

    Այսօր իրականություն դարձավ ԲԴԽ նախագահի հրաժարականը:
    Սա դատական իշխանությունում մեծ փոփոխությունների սկիզբ է:

    Հարգելի գործընկերներ,

    Թե ես, թե Ալեքսեյ Սուքոյանը բազմիցս նշել ենք, որ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի ներկայացված հայցերի իմաստը ոչ թե սնանկության դատարանի դատավորների լիազորությունների վիճարկումն է, այլ Բարձրագույն դատական խորհրդի ոչ իրավաչափ գործողությունների բարձրաձայնումը, որպիսի գործունեությունը պայմանավորված էր ԲԴԽ նախագահի ոչ լեգիտիմ պաշտոնավարմամբ:
    Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով ԲԴԽ նախագահի հրաժարականը, նպատակ չունենալով կասկածի տակ դնել կամ վտանգել մինչև այժմ սնանկության դատարանի դատավորների կողմից իրականացված արդարադատությունը` մենք հրաժարվելու ենք ՀՀ վարչական դատարանում քննվող սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշումն անվավեր ճանաչելու մեր հայցից, քանի որ կարևորը ոչ թե սնանկության դատարանում մեր նշանակվելն էր, այլ արդարությունը վերականգնելը»:


    Նման թեմաներ

    scroll to top