Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Դատավորն իր գործողություններն անում է հօգուտ Քոչարյանի. Կարեն Անդրեասյան

    Դատավորն իր գործողություններն անում է հօգուտ Քոչարյանի. Կարեն Անդրեասյան

    Դատավորն իր գործողություններն անում է հօգուտ Քոչարյանի. Կարեն Անդրեասյան
    Մայիս 21, 2019 13:35 Իրավական, Լուրեր A+ / A-

    Դատավորն այս պահին բոլոր գործողություններն անում է հօգուտ ամբաստանյալի, այդ ամենն ակնհայտ է վերջին զարգացումներից: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի դոցենտ Կարեն Անդրեասյանը, պատասխանելով հարցին, թե ի՛նչ է տեղի ունենում Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ընթացքում, երբ նախ ազատ է արձակվում ամբաստանյալ Քոչարյանը, իսկ հետո, բոլորի համար անսպասելի՝ գործի քննությունը կասեցվում է և ուղարկվում Սահմանադրական դատարան:

    «Այս ամենն ակնհայտ է, ամեն ինչ արվում է հօգուտ ամբաստանյալի»,- ասաց Անդրեասյանը:

    Մեր այն հարցին, թե ինչ որոշում կկայացնի Վերաքննիչ քրեական դատարանը, երբ մեղադրող կողմն ու տուժողի իրավահաջորդները ընդհանուր իրավասության դատարանի որոշումները՝ կալանքից ազատ արձակելն ու գործի քննության կասեցումը բողոքարկեն վերադաս ատյան, Անդրեասյանն ասաց. «Հայաստանի դատական համակարգում որոշումների կանխատեսելիությունը գրեթե զրոյական ա, իսկ դա մեր դատական համակարգի ամենախայտառակ դրսևորումն ա: Այսինքն՝ երբ դատարանն արդար է լինում, դու կարողանում ես օրենքները կարդալ, միջնորդությունները կարդալ և որպես մասնագետ կարողանում ես կարծիք հայտնել, թե մոտավորապես ինչ տեղի կունենա այս կամ այն որոշմամբ: Երբ դատական համակարգը կոռումպացված է, երբ դատավորները արդար չեն՝ մեծ մասը, օրենքի վրա մեծ մասամբ թքած են ունենում, միայն առաջնորդվում են փողային, քաղաքական, բարեկամական կամ քավոր-սանիկական շահերով, էդպիսի դատական համակարգում ոչ մի մասնագետ չի կարող ասել, թե ի՛նչ կլինի հաջորդ փուլում: Հաջորդ փուլում կտեսնենք, թե որ դատավորները կլինեն, դատավորներն ինչ կապ ունեն նախկին իշխանությունների հետ, կտեսնենք՝ էդ դատավորները կոռումպացվածների՞ց են, թե՞ մաքուրներից, ու հետո նոր կարող ենք ենթադրություն անել, թե ի՛նչ որոշում կկայացնեն»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

    Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորյանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն ու ազատ արձակեց նրան, իսկ երեկ՝ մայիսի 20-ին, բոլորի համար անսպասելի կասեցրեց Մարտի մեկի գործով քննությունն ու գործն ուղարկեց Սահմանադրական դատարան:


    scroll to top