Գլխավոր Լուրեր Դատավորները ձգտում են փաստաբան դառնալ. «Հրապարակ»

Դատավորները ձգտում են փաստաբան դառնալ. «Հրապարակ»

2
0

«Հրապարակը» գրում է. «Մի ժամանակ փաստաբաններն էին երազում դատավոր դառնալ, հիմա, պարզվում է, դատավորներն են ձգտում փաստաբան դառնալ։ Առնվազն 4-5 հայտնի դատավոր սովորում կամ ավարտել է Փաստաբանների դպրոցը եւ շուտով փաստաբանի լիցենզիա կստանա․ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, նույն դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Թովմասյանը։ Արշակ Վարդանյանն արդեն ավարտել է։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հարցին, թե ինչով է պայմանավորված այս երեւույթը, նկատեց, որ այն արդեն վաղուց կա ու ոչ միայն դատավորների, այլեւ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում։ «Ես դա բացատրում եմ երկու հանգամանքով։ Առաջինն այն է, որ այսօր փաստաբանական ոլորտը գրավիչ է՝ իր անկախությամբ, գումար աշխատելու հնարավորություններով, եւ երկրորդ՝ ես սա համարում եմ հաղորդագրություն այդ համակարգերին, որտեղից անձինք ուզում են գալ մեր ոլորտ, որ այդ համակարգերում այդ անձինք իրենց լավ չեն զգում։ Ավելի հարմարավետ չեն զգում, քան կզգան փաստաբանական ոլորտում»։