Գլխավոր Լուրեր Դատավորների 80 տոկոսի վրա «դոսյեներ» չկան. «Փաստ»

Դատավորների 80 տոկոսի վրա «դոսյեներ» չկան. «Փաստ»

1
0

«Փաստ» թերթը գրում է.

«Դատավորների և ընդհանրապես իրավական համակարգում ընթացող գործընթացների առումով հետաքրքիր երևույթներ են կատարվում:

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները լուրջ պարադիգմայի առաջ են կանգնել, երբ պարզել են, որ, այսպես կոչված, ներքին «վեթինգի» և որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատավորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ մնացած 230 դատավորները ոչ միայն իրենց գործի իսկական գիտակներ են, այլև առանձնապես «դոսյեներ» չկան նրանց վրա:

Փաստորեն ստացվում է, որ դատաիրավական համակարգում ստեղծված համապետական աղմուկն ընդամենը փոթորիկ է մի բաժակ ջրում՝ առավելապես հիմնազուրկ, ասել է թե՝ դատավորների մոտ 80 տոկոսի հետ կապված որևէ խնդիր չկա, և նրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակեն պաշտոնավարել, եթե արհեստական հիմքեր և ճնշումներ չիրականացվեն նրանց նկատմամբ, ինչը, ի դեպ, երեկ բացառեց վարչապետը՝ նշելով, թե իրեն խամաճիկային դատարան պետք չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: