Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Դատավորների մասով այդքան էլ շատ «դոսյեներ» չկան. Իշխանությունը նոր գաղափար առաջ կքաշի. «Փաստ»

    Դատավորների մասով այդքան էլ շատ «դոսյեներ» չկան. Իշխանությունը նոր գաղափար առաջ կքաշի. «Փաստ»

    Դատավորների մասով այդքան էլ շատ «դոսյեներ» չկան. Իշխանությունը նոր գաղափար առաջ կքաշի. «Փաստ»
    Հունիս 11, 2019 9:55 Լուրեր, Մամուլ, Քաղաքական A+ / A-

    «Փաստ» թերթը գրում է. «Անցումային արդարադատության կազմակերպման գործընթացը, կարծես, թևակոխում է նոր փուլ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավի հանձնարարականով օրերս անցումային արդարադատության «հոգևոր հայրեր» Վահե Գրիգորյանը և Նիկոլայ Բաղդասարյանը անհատական հանդիպում կունենան ոլորտի միջազգային փորձագետ Ռուբեն Կարանզայի հետ։

    Ըստ մեր աղբյուրների, նախատեսվում է Կարանզային ներկայացնել նախավեթինգային որոշակի փաստական տվյալներ, ըստ որոնց՝ դատավորների մասով այդքան էլ շատ «դոսյեներ» չկան: Ըստ այդմ, չի բացառվում, որ քննարկվի ՀՀ դատաիրավական ոլորտի բարելավման նոր գաղափար, որի մասին դեռևս իշխանական շրջանակները չեն բարձրաձայնում։

    Ի դեպ, թերթին բավականին ուշագրավ տեղեկություններ են հասել, որ իշխանություններին սատարող հ/կ սեկտորի որոշ ակտիվ իրավապաշտպաններ և փորձագետներ լծված են այս խնդրի հետ կապված թեզերը տարբեր ձևաչափերով հանրության շրջանում ակտիվորեն շրջանառելու գործին»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top