Գլխավոր Լուրեր Դատախազի ՔԿՀ այցելությունից հետո ցմահ դատապարտյալը դադարեցրել է հացադուլը

Դատախազի ՔԿՀ այցելությունից հետո ցմահ դատապարտյալը դադարեցրել է հացադուլը

0
0

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցելությունից հետո ցմահ դատապարտյալ Վարազդատ Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած այցի և հացադուլի մեջ գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված անձի ընդունելության արդյունքում  դատապարտյալը դադարեցրել է հացադուլը»- գրել  է նա: