Երեքշաբթի , 24 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    13°
    Home » Լուրեր » Դատախազն Աֆղան Մուխթարլիի համար 8 տարվա ազատազրկում է պահանջել

    Դատախազն Աֆղան Մուխթարլիի համար 8 տարվա ազատազրկում է պահանջել

    Դատախազն Աֆղան Մուխթարլիի համար 8 տարվա ազատազրկում է պահանջել
    Հունվար 12, 2018 13:01 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Այսօր Ադրբեջանում Բալակենսկի շրջանի դատարանում տեղի է ունեցել լրագրող Աֆղան Մուխթարլիի քրեական գործով դատավարությունը. հաղորդում է APA գործակալությունը:

    Տեղեկատվության համաձայն՝ այսօրվա նիստում դատախազը պահանջել է մեղադրյալին դատապարտել 8 տարվա ազատազրկման:

    Նշենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից անհետացած և բռնի ուժով Ադրբեջան տեղափոխված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի դեմ Բաքվում մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն ցույց տալու, ինչպես նաև Ադրբեջանի սահմանն ապօրինաբար հատելու և մաքսանենգության համար:

    Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ Եվրախորհրդարանի ավելի քան չորս տասնյակ պատգամավորներ նամակ էին հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ դատապարտելով լրագրող Աֆղան Մուխթարլիի նկատմամբ վերաբերմունքը և կոչ արել անհապաղ ազատ արձակել նրան:

    Նման թեմաներ

    scroll to top