Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Բլոգ » Դատախազությունը՝ Քոչարյանի եւ մյուսների կասեցված գործի մասին

    Դատախազությունը՝ Քոչարյանի եւ մյուսների կասեցված գործի մասին

    Դատախազությունը՝ Քոչարյանի եւ մյուսների կասեցված գործի մասին
    Մայիս 20, 2019 21:08 Բլոգ, Լուրեր A+ / A-

    ՀՀ դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Նկատի ունենալով բազմաթիվ հարցադրումները՝ հարկ եմ համարում պարզաբանել, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին:
    ՀՀ դատախազությունը, ինչպես արդեն տեղեկացվել է, վերաքննիչ բողոք է ներկայացնելու Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 18-ին կայացված որոշման դեմ:
    Արդեն իսկ ելքագրվել և դատարան է ուղարկվել դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը:
    Նշված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց և հիմքերն ուսումնասիրելուց հետո ՀՀ դատախազությունը դիրքորոշում կարտահայտի այս որոշումը բողոքարկելու վերաբերյալ»:

     


    Նման թեմաներ

    scroll to top