Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Բողոքարկվել է Ռ. Քոչարյանի և Ա. Գևորգյանի իրավունքների խախտումն արձանագրելու վերաբերյալ դատական ակտերը

    Բողոքարկվել է Ռ. Քոչարյանի և Ա. Գևորգյանի իրավունքների խախտումն արձանագրելու վերաբերյալ դատական ակտերը

    Բողոքարկվել է Ռ. Քոչարյանի և Ա. Գևորգյանի իրավունքների խախտումն արձանագրելու վերաբերյալ դատական ակտերը
    Հուլիս 16, 2019 11:12 Իրավական, Լուրեր A+ / A-

    Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատախազությունը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան:  Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան ասաց դատախազության հանրային  կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

    Նշենք, որ առաջին ատյանի երկու դատավորներ, քննելով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու  որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքները, գտել են, որ  Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են նրանց իրավունքները: Դատախազությունը, սակայն, համարում է, որ թե՛ Արմեն Գևորգյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումներն օրինական են:

    Նշենք, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքն առաջին ատյանի դատարանում քննել է դատավոր Ռոբերտ Պապոյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանի բողոքը քննել է դատավոր Աննա Դանիբեկյանը: Արձանագրելով Գևորգյանի և Քոչարյանի  իրավունքների  խախտման փաստը` երկու դատարաններն էլ  վարույթն իրականացնող մարմնին չեն պարտավորեցրել վերացնել խախտումը, քանի որ դատական ակտիերի հրապարակման պահին ՀՔԾ-ն  այլևս վարույթն իրականացնող մարմինը չէր. Գևորգյանի և Քոչարյանի  վերաբերյալ գործն ուղարկվել էր դատարան:

    Արմեն Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերաքննիչ դատարանում դատախազության բողոքի գործը մակագրվել է դատավոր Կարեն Մարդանյանին: Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանից էլ տեղեկացանք, որ Քոչարյանի գործով բողոքը մակագրվել է դատավոր Արսեն Նիկողոսյանին:

    Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


    Նման թեմաներ

    scroll to top