Գլխավոր Իրավական Դատախազությունը Բժշկական համալսարանում ՊՎԾ-ի ուսումնասիրության տեղեկանքն ուղարկել է ԱԱԾ

Դատախազությունը Բժշկական համալսարանում ՊՎԾ-ի ուսումնասիրության տեղեկանքն ուղարկել է ԱԱԾ

1
0

«Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում (ԵՊԲՀ) ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ տեղեկանքում նշված հանգամանքները քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ստուգելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հունիսի 10-ին տեղեկացրել էր, որ  ԵՊԲՀ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։ Բացի այդ, ձեռք է բերվել 222.0 մլն արժողությամբ գույք առանց գնման որեւէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։