Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Դավաճանություն է ՌԴ-ից ապաստան խնդրելը. Տոնոյանը` Միհրան Պողոսյանի մասին

    Դավաճանություն է ՌԴ-ից ապաստան խնդրելը. Տոնոյանը` Միհրան Պողոսյանի մասին

    Դավաճանություն է ՌԴ-ից ապաստան խնդրելը. Տոնոյանը` Միհրան Պողոսյանի մասին

    ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դավաճանություն է համարում, որ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը ՌԴ-ից ապաստան է խնդրել։

    «Ես հստակ տեղեկություններ չունեմ՝ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավարն ապաստան խնդրել է, թե՝ ոչ: Բայց եթե չեմ սխալվում, ինքը ԴԱՀԿ ծառայության գեներալ է եղել »,- ասաց Տոնոյանը:

    Հարցին, թե ինչպես է վերաբերում բարոյական տեսանկունից այն փաստին, որ ՀՀ գեներալը քաղաքական ապաստան է խնդրում, Տոնոյանն ասաց. «Որպես պաշտպանության նախարար, եկեք ես ԶՈւ գեներալների համար պատասխան տամ»:

    Դիտարկմանը, եթե ԶՈւ գեներալները նման քայլի դիմեին, ապա ինչպիսին կլիներ վերաբերմունքը, Տոնոյանն ասաց. «Որպես դավաճանություն»:

    Հիշեցնենք, որ ավելի վաղ Միհրան Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին հայտնել էր, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել:


    scroll to top