Գլխավոր Լուրեր Դավիթ Բեգինյանը`գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար

Դավիթ Բեգինյանը`գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար

6
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Դավիթ Բեգինյանին։

Հուլիսի 19-ի որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Դավիթ Բեգինյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար»: