Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Դավիթ-Բեկի փողոցում չորս ավտոմեքենա է բախվել

    Դավիթ-Բեկի փողոցում չորս ավտոմեքենա է բախվել

    Դավիթ-Բեկի փողոցում չորս ավտոմեքենա է բախվել
    Մայիս 8, 2019 23:10 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիսի 8-ին, ժամը 17:52-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata», «Mercedes 320», «Toyota Voxy» և «ՎԱԶ-2101» մակնիշների ավտոմեքենաները:

    Պատահարի հետևանքով տուժածներ Մ.Ղ.-ն (ծնված 1991 թ.) և Մ.Ու.-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

    Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes 320» և «ՎԱԶ-2101» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


    Նման թեմաներ

    scroll to top