Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Դավիթ Գարեջիում տեղացիների ու ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է եղել

    Դավիթ Գարեջիում տեղացիների ու ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է եղել

    Դավիթ Գարեջիում տեղացիների ու ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է եղել
    Հուլիս 15, 2019 17:45 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն, Դավիթ Գարեջիում տեղացիների և ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է տեղի ունեցել, սակայն այս պահին իրավիճակը հանդարտվել է:

    «Հիմա տարածքում լիարժեք խաղաղություն է: Փաստերի ուսումնասիրությունը մեկնարկել է»,- նշված է հայտարարության մեջ:

    Գերատեսչությունը հանրությանը, քաղաքացիական ակտիվիստներին կոչ է անում չխանգարել սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքին:

    Հուլիսի 14-ին ողջ օրվա ընթացքում սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր տարածվում, որ Դավիթ Գարեջիում լարված իրավիճակ է: Ավելի ուշ, ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ համալիրի տարածքում խաղաղ վիճակ է:

    Հատկանշական է, որ Դավիթ Գարեջիի զբոսավար Զվիադ Անանիաշվիլին հայտարարել է, որ Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում գտնվող Ուդաբնոյի վանքերից ադրբեջանցի սահմանապահները հանել են վրացական սրբապատկերները։

    Աղբյուրը՝ aliq.ge


    Նման թեմաներ

    scroll to top