Գլխավոր Իրավական Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. armtimes.com

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. armtimes.com

0
0

Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործով քիչ առաջ նախաքննության ավարտ է հայտարարվել: Այս մասին հայտնում է armtimes.com-ը՝ հղում անելով Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանին:

Աղբյուրի տեղեկություններով քրեական գործի բազմահատոր նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին, որոնց ծանոթանալու համար կողմը միջնորդել է 20 օր ժամանակ տրամադրել: Պետրոսյանն ասաց, որ նյութերին ծանոթանալուց հետո հավանաբար հանդես կգան ասուլիսով: