Գլխավոր Լուրեր Դավիթ Շահնազարյանը թաքուն հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ. «Ժամանակ»

Դավիթ Շահնազարյանը թաքուն հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ. «Ժամանակ»

1
0

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երեկ ԱԱՊՎ նախկին պետ, նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենաարմատական քննադատներից Դավիթ Շահնազարյանը այցելել է Բաղրամյան 26 և հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Ընդ որում՝ Շահնազարյանը նախագահականի շենք է մտել և դուրս եկել հետնամուտքով, այսինքն՝ նա չի ցանկացել, որ այցը հանրային ուշադրություն գրավի:

Ցավոք, հայտնի չէ, թե արտաքին քաղաքականության կամ Արցախի խնդրի կարգավորման կամ էլի ինչ հարցերի շրջանակ է քննարկվել այդ հանդիպման ընթացքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: