Հինգշաբթի , 23 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Դավիթ Տոնոյանը այցելել է օրեր առաջ վիրավորված զինծառայողներին

    Դավիթ Տոնոյանը այցելել է օրեր առաջ վիրավորված զինծառայողներին

    Դավիթ Տոնոյանը այցելել է օրեր առաջ վիրավորված զինծառայողներին
    Մայիս 15, 2019 20:25 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցեց մի քանի բուժվող զինծառայողների։

    Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

     «Նախարարը հանդիպեց Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է և իր տրամադրությամբ նախարարին վստահեցրեց, որ շուտ ապաքինվելու է և շարունակի մարտական ծառայությունը։ Դավիթ Տոնոյանը հանդիպեց նաև Արգիշտի Սեփխանյանին ում վիճակը զգալիորեն բարելավված է»,-գրել է նա։

    Հիշեցնենք, որ Ագանիկ Զորոգյանը հակառակորդի կրակից վիրավորվել էր Արցախում՝ մայիսի 4-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ժամկետային զինծառայողը հոսպիտալում գիտակցության է եկել:

    Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը հրազենային վիրավորում էր ստացել ապրիլի 30-ին՝ Տավուշի դիրքերում:

    scroll to top