Ուրբաթ , 28 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 483.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.62   
  •  EUR   Առք` 522.00   Վաճառք` 532.00   ՀՀ ԿԲ` 528.04   
  •  CHF   Առք` 462.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.79   
  •  GBP   Առք` 614.00   Վաճառք` 632.00   ՀՀ ԿԲ` 625.26   
  •  RUB   Առք` 8.44   Վաճառք` 8.65   ՀՀ ԿԲ` 8.53   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 197.00   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Դավիթ Տոնոյանը կարգադրել է բարելավել փրկարարների համազգեստի որակը. այց Գեղարքունիքի և Տավուշի մարզեր

Դավիթ Տոնոյանը կարգադրել է բարելավել փրկարարների համազգեստի որակը. այց Գեղարքունիքի և Տավուշի մարզեր

Մարտ 20, 2017 13:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

7611

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային շրջայցով եղավ Գեղարքունիքի և Տավուշի Մարզերում:
Գեղարքունիքի մարզում նախարարն այցելեց Սևան և Ճամբարակ քաղաքային համայնքների հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև՝ ԱԻՆ հատուկ ջրափրկարարական ջոկատ: Դ. Տոնոյանը ծանոթացավ հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմաններին ու տեխնիկական զինվածությանը, զրուցեց անձնակազմի հետ ընթացիկ աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ: Դ. Տոնոյանը մի շարք հանձնարարականներ տվեց Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանին և Գեղարքունիքի մարզային վարչության պետ փ/ծ գնդապետ Է. Գալստյանին՝ կարգադրելով բարելավել փրկարարների համազգեստի որակը, որպեսզի այն լինի առավել հարմարավետ աշխատանքի համար և դիմացկուն: Անդրադառնալով Հատուկ ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը՝ նախարարը հանձնարարեց արդիականացնել ջրի տակ աշխատանքներ իրականցնելու համար նախատեսված սարքավորումները՝ ջրափրկարարների աշխատանքն ավելի դյուրին և արդյունավետ դարձնելու նպատակով:

ԱԻ նախարարի աշխատանքային շրջայցի հաջորդ կայանը Տավուշի մարզն էր: Դ. Տոնոյանը եղավ Իջևան քաղաքի մարզային փրկարարական վարչությունում, Դիլիջան և Բերդ քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատներում: Տեղի անձնակազմի հետ քննարկելով առկա խնդիիրները՝ նախարարը Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա. Հովակիմյանին հանձնարարեց արդիականացնել հրշեջ-փրկարարական ջոկատների գույքն ու տեխնիկական հագեցվածությունը՝ կիրառելով շվեյցարական գործընկերների կողմից տրամադրված սարքավորումները:

Նախարար Տոնոյանի մարզային այցելության վերջին կայանը Ազատամուտ և Ներքին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղերն էին: Դ. Տոնոյանն այցելեց գյուղերում տեղակայված ԱԻՆ հենակետերը: Նախարարը ծանոթացավ գնդի տեխնիկական սպառազինությանն ու հենակետերի շենքային պայմաններին՝ տալով մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ Դ. Տոնոյանը կարգադրեց հատուկ ուշադրություն դարձնել փրկարարների ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածությանը՝ նշելով, որ մարդկային կյանքերի փրկության հարցում այն առաջնային գործոններից է:

Մարզային այցելությունների ընթացքում ԱԻ նախարարը հետևեց ընտրատեղամասերում տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագետների պատրաստման դասընթացներին, որոնց մասնակցում են ԱԻՆ աշխատակիցները: Դ. Տոնոյանը նաև հանդիպել է Բերդի և Սևանի քաղաքապետերի ու երկու մարզերի համայնքային ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քնարկվել է համայնքներում աղետների ռիսկի նվազեցման հիմնախնդիրը՝ ԱՌՆ ոլորտին առնչվող կետը համայնքային բյուջեում ներառելու միջոցով:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top