Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Դավթաշենում փլուզվել է ավտոտնակի առաստաղի մի մասը

    Դավթաշենում փլուզվել է ավտոտնակի առաստաղի մի մասը

    Դավթաշենում փլուզվել է ավտոտնակի առաստաղի մի մասը
    Հունիս 11, 2019 22:24 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունիսի 11-ին, ժամը 08:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 38 շենքի մոտակայքում գտնվող քարաշեն ավտոտնակի առաստաղը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

    Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

    Պարզվել է, որ ավտոտնակի (20 քմ) առաստաղից 6 քմ հատված փլուզվել, թափվել է մուտքի դարպասների մոտ. առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ:

    Փրկարարները հատուկ գործիքների օգնությամբ տեղաշարժել են թափված կառուցատարրերը և բացել դարպասի դուռը:


    Նման թեմաներ

    scroll to top