// //

Երեքշաբթի , 26 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Դաժան սպանություն Տավուշում. որդին սպանել է մորը

    Դաժան սպանություն Տավուշում. որդին սպանել է մորը

    Դաժան սպանություն Տավուշում. որդին սպանել է մորը
    Մարտ 15, 2019 14:35 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Տավուշի մարզում, այսօր՝ մարտի 15-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել. ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատշգամբում կնոջ դի կա:

    Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Օսան Սիմոնյանի դին:

    Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան կացնի մի քանի հարվածի հետքեր:

    Քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով Իջեւանի ոստիկանություն են բերման ենթարկել սպանվածի տղային՝ 61-ամյա Սարգիս Ս.-ին:

    Փաստի առթիվ Իջեւանի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ կասկածյալ Սարգիս Ս.-ն ձերբակալվել է: Ոստիկանությունն ու քննիչները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք հանդիսացող կացինը:


    scroll to top
    //