Հինգշաբթի , 21 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
Sunny
30°
Home » Լուրեր » Դե վսյո, գյուղապետերից ստացեք

Դե վսյո, գյուղապետերից ստացեք

Սեպտեմբեր 14, 2017 11:51 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Karen-Karapetyan-8

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության տարբեր ծրագրերով գյուղացիներին՝ 2012 թվականից հատկացված պարարտանյութերի եւ սերմերի դիմաց կատարված պարտքերի հավաքագրման խնդրին:

«Սույն թվականի մայիս ամսին կառավարության կողմից տրվել էր համապատասխան  հանձնարարական, պարո՛ն Առաքելյան, խնդրում եմ ներկայացնեք իրավիճակը, ո՛ւր ենք հասել»,- դիմելով գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին ասաց վարչապետը:

Գյուղատնտեսության նախարարը նշեց, թե համաձայն հանձնարարականի` իրենք դիմել են ե՛ւ տարածքային կառավարման նախարարություն, ե՛ւ մարզպետարաններ, որպեսզի պարտքերի ցուցակները ներկայացնեն ըստ հասցեատերերի: «Քանի  դեռ չկա ցուցակները հասցեական` ըստ գյուղացիների ստացված սերմի եւ պարտքի, մենք չենք կարողանում  ամփոփել: Շարունակում ենք աշխատել, մարզպետարանները տրամադրում են, թերի են լինում, վերադառնում ենք, նորից ենք ստուգում»,- ասաց գյուղնախարարը:

Կարապետյանը նշեց, թե խոսքը  2012-2016 թթ. ընթացքում գոյացած պարտքի մասին է: Առաքելյանն էլ հավելեց, թե ինչ սերմ եւ պարարտանյութ հատկացվել է այս տարի` պարտք չկա, քանի որ գումարները հավաքված են: «Այս տարի սուբսիդավորման սերմ, պարարտանյութ, դիզվառելիք, դրանց մեխանիզմների տրամադրման ժամանակ ֆինանսական կարգապահությունը 100 տոկոսով է եղել:

Մենք որոշել ենք, որ այն պարտքերը, որ կուտակվել են գյուղացիների մոտ, զիջել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և մաքուր էջից սկսել, քանի որ պրակտիկան թույլ է տալիս առանց պարտքերի կարգավորել այդ խնդիրը»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը` հորդորելով  մարզպետներին մեկ ամսում կազմել պարտապանների վերջնական անվանական ցուցակները ու ներկայացնել, նախարարությունն էլ մեկ ամսում կամփոփի:

Գյուղատնտեսության նախարարին հանձնարարական եղավ պարտքի ցուցակը ստանալուն պես համապատասխան առաջարկություն ներկայացնել պարտքերը զիջելու մեխանիզմների կիրառմամբ:

«Այսուհետ շատ կոշտ կարգադրությամբ գնում ենք, բոլոր միջնորդ կազմակերպություններին հանում ենք, աշխատում ենք ուղիղ հասցեատիրոջ հետ, մի անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին ու գնում ենք առաջ»:

Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին Կարեն Կարապետյանը հանձնարարեց առավելագույնս ուշադիր լինել այդ ցուցակների նկատմամբ, քանի որ նախկինում դեպքեր են եղել, որ «ֆիկտիվ հասցեատերեր են եղել»: Դավիթ Լոքյանն էլ ասաց, որ ուղղակի կան գյուղապետներ, ովքեր չեն բաշխել գյուղատնտեսական այդ սերմերը, պարարտանյութերը և այլն, և նրանցից ոմանք, օրինակ` ՀՀ-ում չեն, և խնդիրը հենց սա է: «12 տոկոսով է պակաս ամբողջ գումարից, 12 տոկոսը այն գյուղապետներն են, ովքեր ստացել են, չեն բաշխել, կամ այլ խնդիր է եղել»: Վարչապետը հարցրեց. «Այսինքն՝ 12 տոկոսը հասցե չունի՞»: Նախարարը դրական պատասխանեց, ապա վարչապետը հետաքրքրվեց՝ գյուղապետների մեծ մասը կա՞ն: Կան` արձագանքեց նախարարը:

«Դե վսյո, գյուղապետների՛ց ստացեք, գյուղացուց մի՛ ստացեք, գյուղապետների՛ց ստացեք, եթե հասցեատիրոջը չի հասել, ինչո՞ւմն է խնդիրը, նայեք, որպեսզի նկարչություն չլինի»,-հորդորեց Կարեն Կարապետյանը:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top