Չորեքշաբթի , 15 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    20°
    Home » Բլոգ » Դեբետ գետում մետաղների պարունակության գերազանցում է եղել

    Դեբետ գետում մետաղների պարունակության գերազանցում է եղել

    Դեբետ գետում մետաղների պարունակության գերազանցում է եղել
    Փետրվար 7, 2018 20:47 Բլոգ, Լուրեր, Տնտեսական A+ / A-

    ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    «Այսօր ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ հանդիպեցինք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանի հետ՝ Ախթալայում Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Ջրի փորձաքնությունը ցույց է տվել, որ Ախթալայի պոչամբարի արտահոսքի հետևանքով Դեբեդ գետում եղել է մետաղների պարունակության գերազանցում: Կազմել են վարչական ակտ, ընկերությանն ինչ որ գումարի տուգանք կվճարի: Հիմա Ախթալայի հանքը շահագործող ընկերությունն առաջիկա կես տարում կառուցելու է չորանոց, որտեղ չորացվելու է պոչանքը և լցվելու է այն խոռոչները, որոնք առաջացել են հանքաքարի արդյունահանման ժամանակ: Ասում են, որ այս լուծումը կկանխի նման դեպքերի առաջացումը: Դեռ կտեսնենք»:

    Նման թեմաներ

    scroll to top