Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » editorial » Դեկտեմբերից աղջիկներին կպատվաստեն պապիլոմավիրուսային վարակի դեմ

Դեկտեմբերից աղջիկներին կպատվաստեն պապիլոմավիրուսային վարակի դեմ

Նոյեմբեր 9, 2017 13:52 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

timthumb

Հայաստանում աղջիկներին կպատվաստեն մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ: Նման որոշում ընդունվեց ՀՀ Կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ նպատակ ունեն պատվաստումներ իրականացնել 2017 թ. դեկտեմբեր ամսից: «Պատվաստումը կիրականացվի 13 տարեկան աղջիկների շրջանում՝ երկու դեղաչափ սխեմայով՝ 6 ամիսը մեկ անգամ: Վերջինս համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշման հետ, համաձայն որի՝ պլանային պատվաստումներն առաջարկում են 9-14 տարեկան աղջիկներին՝ երկու դեղաչափ սխեմայով: Պատվաստումների իրականացումն արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման միջոցառումներից մեկն է՝ ի լրումն սկրինինգային հետազոտությունների:

ՀՀ-ում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է կրծքագեղձի քաղցկեղից հետո: ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային երկրներում  Հայաստանն արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության մակարդակով դասվում է բարձր մակարդակի: Հայաստանում տարեկան գրանցվում է 250-300 նոր դեպք: Մտահոգիչ է, որ դրանք հայտնաբերվում են բավական ուշ ստադիաներում: Տարեկան կորցնում ենք 100-130 կին: 2015 թ. արձանագրվել է 127, իսկ 2016 թ.՝ 116 դեպք: 100 հազար բնակչի հաշվարկով դա կազմում է 8.1 և 7.4 ցուցանիշ: Ֆինլանդիայում, օրինակ, այդ ցուցանիշը 1-1,2 է»,- ասաց նա:

Ըստ Լևոն Ալթունյանի՝ մարդու պապիլոմավիրուսների դեմ պատվաստումներն ունեն բարձր արդյունավետություն. նույնիսկ մեկ դեղաչափ պատվաստումը 80-85 տոկոս դեպքերում առաջացնում է հակամարմինների պաշտպանիչ մակարդակ, ինչը համարվում է բարձր արդյունավետության ցուցանիշ: Նախարարի խոսքով՝ ԳԱՎԻ (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) կազմակերպության միջոցով ձեռք բերման ժամանակ մեկ դոզա պատվաստանյութի արժեքը 4,5 դոլարին համարժեք դրամ է: Պատվաստումը կսկսվի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակին, ավարտը նախատեսվում է 2018 թ. առաջին կիսամյակին:

Նման թեմաներ

scroll to top