Գլխավոր Լուրեր Դեմ ենք Նազենի Ղարիբյանին. օպերային թատրոնի կոլեկտիվի արձագանքը

Դեմ ենք Նազենի Ղարիբյանին. օպերային թատրոնի կոլեկտիվի արձագանքը

2
0

Օպերային թատրոնի կոլեկտիվն արձագանքել է Նազենի Ղարիբյանի կառավարման խորհրդի նախագահ դառնալուն եւ ասել. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին, ժամը՝ 14:00-ին, տեղի կունենա աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին հրավիրվում են Թատրոնի կառավարման խորհրդի անդամները:

Ինչպես հայտնի է, ս. թ. մայիսի 22  ին  կայացել է  «Ա. Սպենդիարյանի  անվան օպերայի  և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրայինկազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությանօրակարգով:

Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր և արդարացի անհամաձայնություն ունի:

ժողովին հրավիրվում են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները: