Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 497.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 622.00   Վաճառք` 641.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.30   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
16°
Home » Լուրեր » Դեպի Հայաստան. մուտքի արտոնագրեր, ընթացակարգեր

Դեպի Հայաստան. մուտքի արտոնագրեր, ընթացակարգեր

Սեպտեմբեր 13, 2017 22:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

վիզա

ՀՀ կառավարության մեկ տարվա՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի  օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ հաշվետվության մեջ՝ «Դեպի Հայաստան մուտքի  արտոնագրի ռեժիմի դյուրացում» բաժնում ներկայացված է մեկ տարվա ընթացքում դեպի Հայաստան սահմանային անցման գործընթացի դյուրացման վերաբերյալ տեղեկատվություն:

Մասնավորապես,  հաշվետվության համաձայն, 2016 թ․ նոյեմբերի 10-ից Չինաստանի քաղաքացիները մուտքի արտոնագիր կարող են ստանալ նաև սահմանային անցման կամ առցանց,  իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին թույլատրվել է այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Կառավարությունը նաև հիշեցնում է, որ 2017 թվականի մարտի 1-ից ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Հայաստան նաև ներքին անձնագրերով, Քաթարի Պետության քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017 թվականի հունիսի 10-ից, իսկ Ճապոնիայի քաղաքացիների համար 2017 թվականի սեպտեմբերի 6-ից սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ:

«ՀՀ-ում մատչելի ավիափոխադրումների ապահովում» բաժնում էլ նշված է, որ 2016թ. դեկտեմբերի 15-ից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը սկսել է շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ կանոնավոր չվերթներ իրականացնել Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով, իսկ հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը  2017թ. ապրիլի 25-ից սկսած չվերթներ է իրականացնում Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի, Գյումրի-Դոնի Ռոստով-Գյումրի, և 2017 թվականի հունիսի 30-ից նաև Գյումրի-Մոսկվա-Գյումրի ուղղություններով։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top