Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ». Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի երիտասարդները կայցելեն Արցախ

    «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ». Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի երիտասարդները կայցելեն Արցախ

    Հունիս 24, 2019 17:59 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Հուլիսի 4-7-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կկայանա Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությունը: Համահայկական հավաքին կմասնակցի Հայաստանի, Արցախի   և Սփյուռքի թեմերից ժամանած շուրջ 250 եկեղեցասեր երիտասարդ:

    Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ուխտագնացությունը ավանդաբար կմեկնարկի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

    Երիտասարդական հավաքի մասնակիցները կայցելեն Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր, կհանդիպեն Արցախի թեմի առաջնորդ Պարգևարքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

    Այս տարի հավաքի գործնական մասը լինելու է նոր ձևաչափով: Երիտասարդական միությունների ներկայացուցիչները ոլորտի առաջատար փորձագետների հետ կքննարկեն իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները` բաժանվելով 7 խմբերի. հոգևոր-ազգային միջոցառումներ, բիզնես-ֆորումային, սպորտային-օլիմպիական, մշակութային, սոցիալական, տեղեկատվական և կրթա-դաստիարակչական: Ծրագրային խմբերի աշխատանքները միտված են երիտասարդ ակտիվիստների մեջ առաջնորդական կարողությունների զարգացմանը, քույր թեմերի (Հայաստան-Սփյուռք) համագործակցության խթանմանը, ՀԵՀԵՄ տարածաշրջանային և միջտարածաշրջանային, ինչպես նաև համաերիտասարդական նոր ու կազմակերպված միջոցառումների նախագծմանը:

    10

    Անցյալ, 2018 թվականին Երիտասարդական հավաքն անցկացվեց «Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» խորագրի ներքո: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակված Երիտասարդության տարվա շրջանակներում կայացած ուխտագնացությանը մասնակցեցավելի քան 400 երիտասարդ: Հավաքի մասնակիցները հանդիպեցին Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


    Նման թեմաներ

    scroll to top