Ուրբաթ , 24 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.86   
  •  EUR   Առք` 569.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 572.89   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.18   
  •  GBP   Առք` 632.00   Վաճառք` 650.00   ՀՀ ԿԲ` 643.87   
  •  RUB   Առք` 8.21   Վաճառք` 8.39   ՀՀ ԿԲ` 8.29   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.22   
outputra5huxgif
Sunny
-2°
Home » Լուրեր » Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեագետներ

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեագետներ

Սեպտեմբեր 14, 2017 15:05 Լուրեր, Հասարակություն A+ / A-

21754753_1691757407562924_20368176_o

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի կենտրոնում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մուտքի մոտ՝ Վերնիսաժի հարևանությամբ, երկար կրակահերթից հետո մեկ վիրավորի տեղափոխել են հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ մեկ հոգի սպանվել է։

Ըստ տեղեկությունների` մինչ սպանությունը հյուրանոցում են եղել Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն ու վերջինիս թիմակիցները: Հյուրանոցի ներսում վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել է կրակոցները՝ արդեն դրսում: Սպանվածը Վահագն Աբգարյանի թիմից է: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեագետներ։

Հիշեցնենք, որ Araratnews.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը փոխանցել է, որ սպանվածը 1974 թ. ծնված Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ Գ.Մ.-ն է:

Փայլակ Ֆահրադյան

Նման թեմաներ

scroll to top