Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Դեռ հստակ չէ՝ գազի սակագնի փոփոխություն կլինի՞, թե ոչ․ փոխվարչապետ

    Դեռ հստակ չէ՝ գազի սակագնի փոփոխություն կլինի՞, թե ոչ․ փոխվարչապետ

    Դեռ հստակ չէ՝ գազի սակագնի փոփոխություն կլինի՞, թե ոչ․ փոխվարչապետ
    Հուլիս 12, 2019 15:31 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Դեռ որևէ բան հստակ չէ՝ գազի սակագնի փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ։ Խորհրդարանում լրագրողներին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

    Փոխվարչապետն ասաց, որ մոտ ժամանակներում «Գազպրոմ» ընկերությունից աշխատանքային խումբ է գալու Հայաստան՝ սակագնի բաղադրիչները քննարկելու համար։

    «Չեք պատկերացնի, թե ինչքան շատ բաղադրիչներ կան, որոնք քննարկվել են և դեռևս ենթակա են քննարկման։ Այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, որովհետև դեռևս մեծ աշխատանք կա անելու»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ դեռ որևէ բան հստակ չէ՝ սակագնի փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ։

    Դիտարկմանը, որ 2020 թվականից որոշ փորձագետներ նշում են, որ Հայաստանի համար գազի գինը չի իջնելու, այլ բարձրանալու է, Գրիգորյանն արձագանքեց. «Ես այդ փորձագիտական եզրակացությունների մեջ չեմ տեսել որևէ ֆունդամենտալ պատճառ»։

    Ինչ վերաբերում է, թե որքան ժամանակ գազի գինը կարող է ցածր մնալ «Գազպրոմ» ընկերության խնայողությունների հաշվին փոխվարչապետը պատասխանեց. «Ճիշտն ասած, անվերջ չի կարող ձգվել, բայց արդյունավետության հաշվին սահմանի գնի թանկացումը պահպանելը սցենարներից մեկն է, որն, իհարկե, կրում է ժամանակավոր բնույթ»։

    Անդրադառնալով Իրանից ավելի մատչելի գազ գնելուն. «Մեր գործողությունները պետք է պայմանավորված լինեն նախևառաջ մեր հայրենակիցների շահերով, և այդ իմաստով որևէ կաշկանդվածություն չպետք է լինի։ Ինչ վերաբերում է տեխնիկական և գնային բաղադրիչներին, իհարկե, պետք է բանակցվի»։

     


    Նման թեմաներ

    scroll to top