Գլխավոր Բլոգ Դերասան Սոս Ջանիբեկյանը դիմում է վարչապետին ու թաղապետին

Դերասան Սոս Ջանիբեկյանը դիմում է վարչապետին ու թաղապետին

14
0

Դերասան Սոս Ջանիբեկյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Մեծարգո պարոն վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան հարգարժան պարոն քաղաքապետ Hayk Marutyan ,հարգելի պարոն թաղապետ Viktor Mnatsakanyan:

Ես `երիտասարդ, ուրախ, էլեկտրոնային երաժշտության տակ պարող ,բարերում լավ երաժշտության տակ վիսկի խմող, սեփական բարում 2nd Floor 2րդ Հարկ -ում բարձրաճաշակ երաժշտություն քարոզող, աշխարհում շատ լուրջ պրոգրես ապրող ռետրո մշակույթի (vinyl stor)-ի հիմնադիրներից մեկը և վերջապես որպես Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի , ուզում եմ Ձեզ հետ չհամաձայնվել և թեթև բոյկետել, գիշերային կյանքը (nightlife) -ը վերացնելու ձեր գործողությունների դեմ:

Ես ամբողջապես հասկանալով այն փաստը, որ ոստիկանության ուժի թուլացումը մեզ կհանգեցնի նրան, որ քաղաքում կտիրի բեզպրիդել, միևնույննա չեմ ուզում համաձայնվել այն մտքի հետ, որ քաղաքը 23:00-ից հետո պիտի մեռնի, ինչ ա ,ինչ որ նիվաներ կամ օփելներ կամ կլուբից դուրս էկած ժողովուրդ, իրենց լկտի են պահել կամ իրենց աղմուկով խախտել են համակեցության կանոնները: Քաղաքակիրթ մարդու ուրախությունը չխլենք անքաղաքակիրթ մարդու պահվացքի պատճառով:
Դա նման ա նրան ,որ մի օր փողոցում հանցագործը դանակով մեկին սպանի , հանցագործին գտնելու փոխարեն, համատարած մտնեն բոլորիս տները ու հացի դանակները հավաքեն: