Գլխավոր Լուրեր Դեռատի հայուհին արժանացել է Վիեննայի արվեստի փառատոնի մրցանակին

Դեռատի հայուհին արժանացել է Վիեննայի արվեստի փառատոնի մրցանակին

5
0

Հայաստանից դեռատի դաշնակահար Լաուրա Գալստյանը արժանացել  է VIAF (Vienna International Arts Festival/Վիեննայի արվեստի միջազգային փառատոնի) արվեստի փառատոնի  գլխավոր մրցանակին, որն ավարտվեց հուլիսի 21-ին Ավստրիայի մայրաքաղաքում:

Մրցույթի արդյունքներով՝ 15-ամյա հայուհին, որը սովորում է Երևանի Ալ. Սպենդիարյանի  անվան երաժշտական դպրոցում, արժանացել  է առաջին պատվավոր մրցանակին:

Լաուրա Գալստյանը ներկայացնում էր Հայաստանը «կատարողական արվեստ» անվանակարգում: Այս կատեգորիայում մրցում էին 50 պատանի երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից:

Ծրագրում պատանի դաշնակահարուհին ներկայացրել  է Բեթհովենի, Շոպենի, Լիստի և Ռախմանինովի ստեղծագործությունները: