Գլխավոր Լուրեր Դեսպան Սադոյանը մասնակցել է աշուղ Ջիվանուն նվիրված տոնակատարությանը

Դեսպան Սադոյանը մասնակցել է աշուղ Ջիվանուն նվիրված տոնակատարությանը

1
0

Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու օրը, որին իրենց մասնակցությունն են  բերել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության դիվանագետները։ Այս մասին տեղեկացավ Վրաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից։

«Տոնական օրը մեկնարկեց Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում՝ Սուրբ պատարագով, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Ջիվանու արձանի առջև և շրջայց կատարեցին աշուղ Ջիվանու տուն-թանգարանում։

Համերգային միջոցառմանը ելույթներ ունեցան ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» անսամբլը, Ախալքալաքի մշակույթի տան «Ջիվանի» անսամբլը և այլք։

Դեսպան Սադոյանը աշուղ Ջիվանու տուն-թանգարանին նվիրեց վիրահայ հայտնի նկարիչ Թենգիզ Միկոյանցի նկարը»,- նշված է գրառման մեջ։