Շաբաթ , 20 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Դեսպանությունը քայլեր է ձեռնարկում. ԱԳՆ-ը՝ «կեղտոտ հայ» արտահայտության մասին

    Դեսպանությունը քայլեր է ձեռնարկում. ԱԳՆ-ը՝ «կեղտոտ հայ» արտահայտության մասին

    Դեսպանությունը քայլեր է ձեռնարկում. ԱԳՆ-ը՝ «կեղտոտ հայ» արտահայտության մասին
    Հունվար 12, 2018 15:17 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ամերիկացի հեռուստահաղորդավար և կատակերգակ Թրևոր Նոյն իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ում հայերի վերաբերյալ՝ Daily Show հաղորդման ժամանակ օգտագործելով «կեղտոտ հայ» արտահայտությունը: Հաղորդման եթերից հետո ԱՄՆ-ի փաստաբանների հայկական միությունն իր դժգոհությունն է հայտնել հաղորդավարի արարքի կապակցությամբ և պահանջել Daily Show-ից ներողություն խնդրել հայերի հասցեին վիրավորական արտահայտության համար:

    Araratnews.am-ը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից  հետաքրքրվեց՝  նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու այս ամենի դեմ, որպեսզի Daily Show-ի  հաղորդման կազմակերպիչներն ու հաղորդավարը ներողություն խնդրեն: «Դա հումորային հաղորդում, եւ  լուրջ վերաբերվել դրան, կարծում եմ, պետք չէ: Բայց քանի որ կա հասարակական ընդվզում, մենք էլ վատ ենք զգում դրանից, ԱՄՆ-ում մեր դեսպանությունը քայլեր է  ձեռնարկում: ԱՄՆ-ի հայկական համայնքի կառույցները կապ են հաստատել Daily Show-ի խմբագրության հետ՝ պարզաբանումներ եւ ներողություն պահանջելու ակնկալիքով»,- պատասխանեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

    Մեր հարցին՝ Daily Show-ի խմբագրակազմը ներողություն կխնդրի՞ հայերից, Տիգրան Բալայանը դժվարացավ ասել. «Դա կախված է տվյալ խմբագրակազմի քաղաքականությունից»:

    Արդյոք այս արտահայտությունը խտրական վերաբերմունք չէ: Եթե այո, ապա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ինչ քայլեր  է ձեռնարկելու: Ի պատասխան ՄԻՊ-ի գրասենյակից մեզ տեղեկացրին՝ հարցն նրանց իրավասության շրջանակից դուրս է:

    Սոնա Դավթյան

    scroll to top