Գլխավոր Լուրեր Դի Կապրիոն 100 միլիոն դոլար է նվիրաբերել վայրի բնության փրկության համար

Դի Կապրիոն 100 միլիոն դոլար է նվիրաբերել վայրի բնության փրկության համար

12
0

Հոլիվուդյան, սիրված դերասան Լեոնարդո Դի Կապրիոն վերջերս 15 միլիոն դոլար է փոխանցել տարատեսակ բնապահպանական ակցիաների մասնակիցներին պարգեւատրելու համար: Դի Կապրիոյի Leonardo DiCaprio Foundation-ն արդեն 20 տարի է աջակցում է կենդանիների, բույսերի եւ, ուղղակի, աշխարհում շրջակա միջավայրի պահպանությանը, այս ընթացքում դերասանը բարեգործության նպատակներով նվիրաբերել է շուրջ 100 միլիոն դոլար:

Արեւմուտքում բարեգործությունն ընդունված եւ հարգի զբաղմունք է, ինչպես նաեւ հաճախ հարկերից խուսափելու յուրօրինակ տարբերակ: Դի Կապրիոն այս տարիների ընթացքում պայքարել է ինչպես Գվատեմալայում անօրինական անտառհատման դեմ, հունական Անդերս կղզու մոտակայքում ծովի հաատակի մաքրման համար, նույնիսկ փրկագին է վճարել որսի համար բուծվող վայրի կենդանիների ձագերի համար: Այս ամենը մեծ գումարներ է պահանջում եւ հենց դա է պատճառը, որ դերասանն անվերջ գումարներ է փոխանցում իր հիմնադրամին:

Վերջին անգամ Դի Կապրիոն 15 միլիոն դոլար է փոխանցել Աֆրիկա: Գումարն ուղղվել է անհետացման եզրին գտնվող ընձուխտների պաշտպանությանը: Չնայած նրան, որ հավանաբար նպատակին ծառայում է փոխանցված գումարի ընդամենը մի մասը, այնուամենայնիվ, նույնիսկ այն իր արդյունքը տալիս է: Վերջին ամիսներին Կոնգոյի դաշտավայրում ընձուխտների որսի դեպքեր չեն գրանցվել:

1-3-1