Ուրբաթ , 20 Հունվար 2017

  •  USD   Առք` 484.00   Վաճառք` 488.00   ՀՀ ԿԲ` 487.19   
  •  EUR   Առք` 514.00   Վաճառք` 524.00   ՀՀ ԿԲ` 519.34   
  •  CHF   Առք` 458.00   Վաճառք` 489.00   ՀՀ ԿԲ` 484.43   
  •  GBP   Առք` 588.00   Վաճառք` 605.00   ՀՀ ԿԲ` 599.78   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.30   ՀՀ ԿԲ` 8.11   
  •  GEL   Առք` 173.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 182.81   
outputra5huxgif
Mostly Cloudy
-2°
Home » Լուրեր » Դի Կապրիոյի նվիրատվությամբ Լոռիում կկառուցվի Սմարթ կենտրոն

Դի Կապրիոյի նվիրատվությամբ Լոռիում կկառուցվի Սմարթ կենտրոն

Հունվար 11, 2017 18:43 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

lori smart«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի կողմից  նվիրաբերված 65 հազար դոլարը կծառայի Լոռու մարզում նոր եւ աշխարհում եզակի Սմարթ կենտրոնի ստեղծմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի մարքեթինգի գծով համակարգող Հասմիկ Սարգսյանն ասաց, որ  կենտրոնը կրթական հանգույÖ է լինելու, որտեղ ոչ ֆորմալ, արտադասարանային եւ մասնագիտական վերապատրաստման ծրագրերի միջոցով մարդիկ հնարավորություն են ստանալու  ինքնադրսեւորվել հենց իրենց համայնքում  եւ զարգացնել այն:

«Կենտրոնի բացումը տեղի կունենա 2017 թվականի աշնանը: Այն ծառայելու է շրջակա 25-ից 30 համայնքներին»,-ասաց նա՝ հավելելով, որ դեկտեմբեր ամսին Նյու Յորքում անցկացված դրամահավաք-երեկույթի ընթացքում հանգանակված ողջ հասույթը` 3.1 միլիոն դոլարը ծառայելու է COAF-ի  ծրագրերի իրականացմանը: «Դի Կապրիոյի հանգանակած գումարը, որն ավելի շուտ հանգանակվել է աճուրդի ժամանակ, երբ նա գնել է նկար, շարուակելու է ծառայել նույն նպատակին: Մենք  փորձելու ենք տարբեր մարզերում իրագործվող մեր ծրագրերը, հարստացնել եւ ապահովել դրանց շարունակականությունը»,- հավելեց Հասմիկ Սարգսյանը:

Նա հիշարժան համարեց հատկապես այն հանգամանքը, որ Լեոնարդո Դի Կապրիոն մասնակցեց աճուրդին ,լսեց մի քանի ելույթներ, հետո մեկնեց` դարձյալ ուշադրություն չհրավիրելով սեփական անձի վրա:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top