Հինգշաբթի , 24 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    18°
    Home » Լուրեր » Դի Կապրիոյի նվիրաբերած գումարը կմեկնի Լոռու մարզ

    Դի Կապրիոյի նվիրաբերած գումարը կմեկնի Լոռու մարզ

    Հունվար 11, 2017 17:24 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    000

    Հայտնի է դարձել, թե ինչ նպատակների է ծառայելու Լենարդո Դի Կապրիոյի՝ հայ մանուկներին նվիրաբերած գումարը. այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը:

    2016 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամի տարեկան դրամահավաք-երեկույթին մասնակցեց օսկարակիր Լեոնարդո Դի Կապրիոն: 65 հազար դոլարով նա գնեց նկարիչ Ջո Բրադլիի նկարը, որն աճուրդի էր դրված:

    Հայաստանի մանուկներ հիմնադրամի մարքեթինգի գծով կոորդինատոր Հասմիկ Սարգսյանն այդ պահին Նյու Յորքում էր, հենց այն սրահում, որտեղ ժամանեց դի Կապրիոն: Բոլորի համար անկանկալ էր. ճիշտ է` գիտեին, որ նա խոստացել էր գալ, բայց չէին սպասում, որ խիստ զբաղված գրաֆիկով մարդը ժամանակ կհատկացնի ու կժամանի:

    «Միջոցառմանը եկավ շատ ավելի ուշ, քան մյուս մասնակիցները, կարմիր գորգով չանցավ, համեստ մտավ սրահ, առանց իր անձի վրա լրացուցիչ ուշադրություն գրավելու, նստեց իր համար նախատեսված տեղում: Երբ տեսանք նրան, շատ ոգևորվեցինք, բայց փորձեցինք մեզ մի քիչ համեստ պահել»,- ժպիտով պատմեց մեր զրուցակիցը:

    Դրամահավաք-երեկույթին ընդհանուր առմամբ հավաքվեց 3 միլիոն դոլար: Գումարն ուղղվելու է Լոռու մարզում ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցմանն ու ՍՄԱՐԹ ծրագրերի իրականացմանը։

    Շարունակությունը՝ armeniasputnik.am-ում:

    Նման թեմաներ

    scroll to top