Գլխավոր Լուրեր Դիեգո Կոստան ամռանը կարող է լքել Աթլետիկոն

Դիեգո Կոստան ամռանը կարող է լքել Աթլետիկոն

1
0

Մադրիդի «Աթլետիկոն» կարող է բաժանվել հարձակվող Դիեգո Կոստայից, տեղեկացնում է AS-ը:

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է Կոստայի տրանսֆերն ամռանը վաճառելու տարբերակը: Ակումբում դժգոհ են Կոստայի պահվածքից:

Վերջինս Լա Լիգայի 31-րդ տուրի՝ «Բարսելոնայի» (0:2) դեմ խաղում վիրավորական խոսքեր էր հնչեցրել մրցավարի հասցեին և հեռացվել խաղադաշտից:

30-ամյա Կոստան «Աթլետիկո» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին «Չելսիից»: