// //

Չորեքշաբթի , 20 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Դիլիջան ազգային պարկ»-ից ծառահատումներ կատարողին հայտնաբերել են

    «Դիլիջան ազգային պարկ»-ից ծառահատումներ կատարողին հայտնաբերել են

    «Դիլիջան ազգային պարկ»-ից ծառահատումներ կատարողին հայտնաբերել են
    Հունվար 11, 2019 10:35 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Դիլիջան Ազգային պարկում ծառահատումներ կատարելու համար օրերս բարձրացած աղմուկին ի պատասխան, ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ նախքան տեսանյութի հրապարակումը, արդեն իսկ ոստիկանությունն ունեցել է ահազանգ՝ հատված ծառերի մասին: Միայն թե ըստ ահազանգի հատվել էին 15 կանգուն թաց ծառեր, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատվել են 18 կանգուն թաց ծառեր:

    Ոստիկանությունը բացահայտել է ծառահատումները կատարողին: Նա Թեղուտի բնակիչ, 1985 թ. ծնված Գագիկ Ղամբարյանն է, տվել է ինքնախոստովանական ցուցմունք, նշել, որ ծառերը հատել է նոյեմբերի 29-ին:

    Պետությանը ընդհանուր առմամբ պատճառվել է 5 մլն 550 հազար դրամի վնաս, Գագիկ Ղամբարյանը ձերբակալված է:


    Նման թեմաներ

    scroll to top
    //