Կիրակի , 20 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Դիլիջան քաղաքի Գորկու փողոցում այրվել է 1 հա խոտածածկույթ

    Դիլիջան քաղաքի Գորկու փողոցում այրվել է 1 հա խոտածածկույթ

    Դիլիջան քաղաքի Գորկու փողոցում այրվել է 1 հա խոտածածկույթ
    Հունվար 12, 2019 17:32 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունվարի 11-12-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

    Մասնավորապես՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գորկու փողոցում այրվել է 1 հա խոտածածկույթ եւ ջերմահարվել՝ 30 եղեւնի, Անդրանիկի փողոցում՝ մոտ 4 հա, Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին հարակից տարածքում՝ մոտ 100 քմ, Լուսաձոր գյուղում՝ մոտ 1.5 հա, Արագածոտնի մարզի մարզի Բազմաղբյուր գյուղի վերջնամասում՝ մոտ 1.5 հա խոտածածկ տարածք:

    Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:


    Նման թեմաներ

    scroll to top