Երկուշաբթի , 24 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.82   
  •  EUR   Առք` 554.00   Վաճառք` 562.00   ՀՀ ԿԲ` 557.59   
  •  CHF   Առք` 492.00   Վաճառք` 510.00   ՀՀ ԿԲ` 504.13   
  •  GBP   Առք` 613.00   Վաճառք` 631.00   ՀՀ ԿԲ` 622.85   
  •  RUB   Առք` 7.90   Վաճառք` 8.14   ՀՀ ԿԲ` 8.14   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 199.97   
outputra5huxgif
Partly Cloudy
30°
Home » Լուրեր » Դիլիջան- Վանաձոր ճանապարհի մի հատվածը դեռ նորոգված չէ

Դիլիջան- Վանաձոր ճանապարհի մի հատվածը դեռ նորոգված չէ

Մայիս 19, 2017 13:27 Լուրեր, Հասարակություն A+ / A-

chan-472x265

ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի սկզբին մեկնարկած փոսային նորոգման աշխատանքներն արդեն ավարտված են, բացառությամբ Դիլիջան- Վանաձոր ավտոճանապարհի մոտ 20 կմ հատվածի, որտեղ անձրևառատ եղանակի պատճառով փոսային նորոգումը դեռ շարունակվում է և կավարտվի մինչև մայիսի 28-ը։

Խստաշունչ ու երկարատև ձմռան պատճառով այս տարի ճանապարհի պատվածքն առավել քայքայված էր։ Միայն միջպետական նշանակության ավտոճանապարհներին 2017թ. կատարվել է շուրջ 200 հազար քմ փոսային նորոգում։ Մինչդեռ 2016թ. միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել է 110 հազար քմ նորոգում։

Ներկայում ճանապարհաշինարարները շարունակում են գծանշումների թարմացման, ճանապարհային նշանների վերականգնման, կողնակների նորոգման աշխատանքները։

Ընթացքի մեջ են և մինչև հունիսի սկիզբը կավարտվեն նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգումները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top