Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Դիլիջանի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար փակ է

    Դիլիջանի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար փակ է

    Դիլիջանի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար փակ է
    Ապրիլ 1, 2019 10:06 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

    Վարդենյաց լեռնանցքը եւ Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները եւ Դիլիջանի ոլորանները (միայն կցորդիչով բեռնատարների համար) փակ են:

    Դժվարանցանելի է  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

    Սյունիքի մարզի Սարավան-Զանգեր, Կապան-Գորիս ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

    Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան եւ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

    Դիլիջանի ոլորաններում  եւ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում մառախուղ է:

    Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

    Լարսի մասին

    Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:


    scroll to top