Երկուշաբթի , 19 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Դիլիջանում 16-ամյա տղան կասկածվում է 2 հոգու դանակահարության մեջ

    Դիլիջանում 16-ամյա տղան կասկածվում է 2 հոգու դանակահարության մեջ

    Դիլիջանում 16-ամյա տղան կասկածվում է 2 հոգու դանակահարության մեջ
    Հուլիս 12, 2018 13:14 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հուլիսի 10-ին դանակահարություններ են տեղի ունեցել և կասկածյալն արդեն իսկ հայտնաբերվել է:

    Երևան Տոնավաճառ

    Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

    Հուլիսի 11-ին` ժամը 2:15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող և գոտկային շրջանի ձախ կողմի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է իրենց տան դիմաց՝ վայր ընկնելու հետևանքով:

    Նույն օրը` ժամը 7:35-ին, նույն բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդականի միջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի երիտասարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է դանակահարության հետևանքով:

    Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 10-ին՝ ժամը 21.50-ի սահմաններում, Գետափնյա փողոցում՝ թիվ 2 շենքի դիմաց, ծագած վիճաբանության ժամանակ երիտասարդներին դանակահարել է 2002 թվականին ծնված Վահե Ա.-ն:
    Նա հայտնաբերվել է:

    Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:


    Նման թեմաներ

    scroll to top