Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Դիլիջանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

    Դիլիջանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

    Դիլիջանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել
    Հուլիս 16, 2019 15:55 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հուլիսի 15-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում իրականացվող ծառայության ժամանակ կանգնեցրել են «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա, որի 28-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ավտոմեքենայում առկա մոտ 1 խ/մ փայտանյութը պատկանում է Դիլիջան քաղաքի 36-ամյա մի բնակչի:

    Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

    Իսկ 36-ամյա տղամարդը բացատրություն է տվել, որ փայտանյութը պատկանում է իրեն, ինքը նույն օրը, կեսօրից հետո «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է 2 բոխի թաց կանգուն ծառ:

    Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

    ՀՀ ոստիկանություն


    Նման թեմաներ

    scroll to top