Ուրբաթ , 20 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.73   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 568.97   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 492.67   
  •  GBP   Առք` 621.00   Վաճառք` 640.00   ՀՀ ԿԲ` 633.72   
  •  RUB   Առք` 8.32   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.76   
outputra5huxgif
Sunny
15°
Home » Լուրեր » Դիլիջանում կկազմակերպվի ֆորում՝ 30 երկրների 120 երիտասարդների մասնակցությամբ (տեսանյութ)

Դիլիջանում կկազմակերպվի ֆորում՝ 30 երկրների 120 երիտասարդների մասնակցությամբ (տեսանյութ)

Սեպտեմբեր 5, 2015 15:08 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

11993224_10204750551515277_663460290_o

Եվրոպայի ավելի քան 30 երկրներից շուրջ 120 երիտասարդներ կժամանեն Հայաստան՝ հոկտեմբերի 8-ից 14-ը Դիլիջանում նախատեսված ակադեմիական ֆորումին մասնակցելու համար։ Սա նմանատիպ առաջին ֆորումն է, որ կազմակերպում է «Եվրոպական երիտասարդական պառլամենտ-Հայաստան»-ը (EYP Armenia)։ Այն ստեղծվել է անցած տարի։ Նմանատիպ երիտասարդական պառլամենտներ գործում են եվրոպական գրեթե բոլոր երկրներում և ընդհանուր առմամբ ներառում են 35 եվրոպական ասոցիացիաներ ու կազմակերպություններ։

«Դիլիջանի ֆորումի մասնակիցները քննարկելու և բանաձևեր (resolutions) են ընդունելու հետևյալ 7 թեմատիկ կոմիտեներում՝ արտաքին քաղաքականություն, տնտեսական և դրամային քաղաքականություն, քաղաքացիական իրավունքներ, արդարադատություն և ներքին քաղաքականություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և հանրային առողջություն, մարդու իրավունքներ, ինչպես նաև իրավական հիմնահարցեր»,- մեզ հետ զրույցում նշեց Դիլիջանի ֆորումի հանրային կապերի պատասխանատու Գևորգ Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ ֆորումի լավագույն մասնակիցը կմեկնի Իռլանդիա՝ 2016 թվականին Դուբլինում նախատեսված միջազգային ֆորումին մասնակցելու համար։

Դիլիջանի ֆորումին մասնակցելու հայտերի վերջնաժամկետն ավարտված է՝ մասնակիցների վերջնական կազմը պարզ կլինի մինչև սեպտեմբերի 10-ը։ 16-30 տարեկան երիտասարդները, սակայն, հնարավորություն ունեն մինչև սեպտեմբերի 16-ը դիմելու նաև հենց «EYP-Armenia»-ի անդամ դառնալու համար։ «Ինչպես այլ երկրներում գործող Եվրոպական Երիտասարդական Պառլամենտները, այնպես էլ «EYP-Armenia»-ն անկուսակցական և անկախ կրթական ծրագիր է, որը խրախուսում է ինքնուրույն մտածողությունը և սոցիալ-քաղաքական նախաձեռնությունը երիտասարդների մեջ, նպաստում է սոցիալական և մասնագիտական հմտությունների ուսուցման կարևոր ձևին ՝ ոչ ֆորմալ կրթությանը»,- ասում է Գ. Հայրապետյանը։ Ըստ նրա, Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի հիմնադրման օրվանից տասնյակ հազարավոր երիտասարդներ մասնակցել են տարածաշրջանային, ազգային և միջազգային նիստերին և ստեղծել կապեր և՛ երկրի ներսում, և՛ երկրի սահմաններից դուրս։ «Այսօր ԵԵՊ-ն խոշորագույն եվրոպական հարթակներում հանդես է գալիս բազմաթիվ նախաձեռնություններով՝ կապված քաղաքական բանավեճերի, միջմշակութային հանդիպումների, ինչպես նաև երիտասարդների շրջանում կրթական ու աշխատանքային փոխանակման ծրագրերի իրականացման հետ»,- նշեց Գ. Հայրապետյանը։

122488199673267500288781848048447njpg
scroll to top