Գլխավոր Լուրեր Դիլիջանում վրաերթի են ենթարկել 12-ամյա աղջկա

Դիլիջանում վրաերթի են ենթարկել 12-ամյա աղջկա

2
0

Դիլիջանում վրաերթի են ենթարկել անչափահասի։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, երեկ՝ մայիսի 11-ին, ժամը 13:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Կալինին փողոցում վրաերթի է ենթարկվել Դիլիջան քաղաքի բնակիչ, 12-ամյա Ելենա Ավետիսյանին:

Վարորդը, երեխային թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տավուշ» բժշկական կենտրոն: Ոստիկանները, ձեռնարկված օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ, պարզել են, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արման Իսպիրյանը՝ իր վարած Toyota Camry մակնիշի 89 AR 888 համարանիշի ավտոմեքենայով: Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են Ա. Իսպիրյանին և ավտոմեքենան: