Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 633.00   Վաճառք` 651.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
-2°
Home » Լուրեր » «Դիլմահ»-ի հիմնադիրը բարեգործություն կանի Գյումրիում

«Դիլմահ»-ի հիմնադիրը բարեգործություն կանի Գյումրիում

Հոկտեմբեր 12, 2017 17:36 Լուրեր A+ / A-

666674091

«Դիլմահ» թեյերի հիմնադիր, Ցեյլոնյան թեյի աշխարհահռչակ վարպետ Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոն արդեն 2-րդ անգամ է Հայաստանում: Մարդասիրական գործունեության շնորհիվ 2015թ. Օսլոյում Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների կոմիտեի կողմից նա արժանացել է «Բիզնեսը խաղաղության համար» մրցանակի:

A1plus.am-ի փոխանցմամբ` մեր երկիր նա կոնկրետ նպատակով է եկել: Նա ֆինանսական աջակցություն կցուցաբերի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին. «Այս անգամ որոշել ենք Երեւանից 120 կմ հեռավորության վրա գտնվող Գյումրիին ձեռք մեկնել: Մեր ընտանիքի մշակույթի մաս է կազմում օգնել կարիքավորներին: Եթե մեր բիզնեսը ՀՀ-ում ընդլայնվի, ապա մենք ավելի շատ կմասնակցենք նման նախաձեռնություններին»:

Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոն ակտիվ բարեգործական գործունեություն է ծավալում ինչպես Շրի Լանկայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ այդ թվում արդեն Հայաստանում. «Թեյերի մեր ընկերությունը ստեղծված է ծառայեցնել բիզնեսը հանուն մարդկության փիլիսոփայության: Հայաստանը ես շատ եմ սիրում՝ գեղեցիկ մարդիկ, գեղեցիկ երկիր, հոյակապ բարություն, որը շատ է հիշեցնում իմ երկիրը»:

 

Նման թեմաներ

scroll to top